ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐ

Ներածություն
Բնության մեջ տեղի ունեցող փոփոխություններն անվանում են բնության երևույթներ:

Բնություն կոչվում է այն ամենը, ինչը շրջապատում է մարդուն` աստղերը, մոլորակները, օդը, ջուրը, հողը, հանածոները, բույսերը, կենդանիները: Մարդը ևս բնության մի մասն է:

 Ժամանակակից ֆիզիկան ուսումնասիրում է միայն ֆիզիկական երևույթները:

բնության մեջ տեղի են ունենում բազմատեսակ ու բազմաթիվ փոփոխություններ կամ 
երևույթներ։Ֆիզիկական երևույթների շարքին են դասվում.
1. մեխանիկաան եր ևույթները 
2. ջերմային երևույթները 
3. էլեկտրական երևույթնե րը 
4. մագնիսական երևույթները 
5. օպտիկական երևույթնե րը 
6. ատոմային երևույթները 


  • Ֆիզիկական երևույթները տեղի են ունենում ֆիզիկական մարմինների հետ:
  • Ֆիզիկական մարմինները բաղկացած են նյութից: 



 Ֆիզիկայի գլխավոր խնդիրն այն է, որ հայտ նա բերի բնության մեջ տեղի ունեցող տարբեր ֆիզիկական երևույթները միմյանց կապող օրենքները, բացահայտի երևույթների կապերն ու պատճառները։

Այն ամենը, ինչը գոյություն ունի Տիեզերքում,կոչվում է մատերիա:

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐ` ԴԻՏՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՐՁԵՐ

  •  Դիտումները և փորձերը ֆիզիկական գիտելիքների աղբյուր են: 
  •  Դիտումների արդյունքում առաջադրվում է վարկած:
  •  Վարկածի ճշմարտացիությունը ստուգվում է փորձով:
  • Ֆիզիկական երևույթների ուսումնասիրությունն իրականացվում է հետևյալ հաջորդականությամբ`
  • ԴԻՏՈՒՄ   ՎԱՐԿԱԾ   ՓՈՐՁ    ՕՐԻՆԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ

Ֆիզիկական երևույթների կամ մարմինների բնութագրերը, որոնք կարող են չափվել փորձի ժամանակ, կոչվում են ֆիզիկական մեծություններ։

Չափել ֆիզիկական մեծությունը նշանակում է այն համեմատել նույնատիպ մեծության հետ, որն ընդունված է որպես միավոր:

Ֆիզիկական մեծությունները չափելու և փորձեր կատարելու համար օգտագործում են տարբեր չափիչ սարքեր:


  • Պրոցեսների կամ մարմինների բնութագրերը, որոնք կարելի է չափել , կոչվում են ֆիզիկական մեծություններ 
  • Չափել ֆիզիկական մեծությունը նշանակում է այն համեմատել միավորի հետ: 
  • Միմյանց հետ պայմանավորվածությամբ ստեղծված միավորները կոչվում են հիմնական:
  • Միավորները, որոնք արտահայտվում են հիմնական միավորների միջոցով, կոչվում են ածանցյալ: 
Անմիջականորեն չափիչ սարքերի միջոցով կատարվող չափումները կոչվում են ուղղակի չափումներ:Ֆիզիկական մեծությանչափումը այլ մեծությունների ուղղակի չափման միջոցով, կոչվում ենանուղղակի: 

Չափիչ սարքի սանդղակի ամենամեծ արժեքը կոչվում է սարքի չափման սահման:

Սարքի բաժանման արժեքը որոշելու համար անհրաժեշտ է սանդղակի վրա ընտրել սանդղակի՝ թվերով նշված երկու ամենամոտ նրբագծերը: Այնուհետև պետք է այդ երկու նրբագծերը նշող մեծ թվից հանել փոքրը Տարբերությունը պետք է բաժանել հիշյալ երկու նրբագծերի միջև եղած բաժանումների թվին: Ստացված մեծությունը կլինի սարքի բաժանման արժեքը:

ՉԱՓԻՉ ՍԱՐՔԻ ՍԱՆԴՂԱԿԻ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ
1. Չափման միավորը 
ֆիզիկական մեծությունը չափելու համար նախա տեսված միավորը:
2. Չափման սահմանը 
Սանդղակի առավելագույն արժեքը: 
3. Բաժանման արժեքը
Մոտակա նրբագծերին համապատասխան արժեք-
ների տարբերությունը:
4. Չափման սխալը 
Բաժանման արժեքի կեսը: 





Комментариев нет:

Отправить комментарий