ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆ

Աշխատանք հասկացությունը կապված է մարմնի շարժման վիճակի փոփոխության հետ:

Պոնսելեն առաջարկել է մեխանիկական աշխատանքը հաշվարկելու հատուկ կանոններ։

 մարմինն ինչ-որ հաստատուն F ուժի ազդեցության առկայությամբ ուղիղ գծով անցել է s ճանապարհ։ Այդ դեպքում.
1. Եթե մարմնի շարժման ուղղությունը համընկնում է ազդող ուժի ուղղությանը, ապա տվյալ ուժը դրական աշխատանք է կատարում, որը հավասար է ուժի և անցած ճանապարհի արտադրյալին.
A = Fs։
2. Եթե մարմնի շարժման ուղղությունը հակառակ է ազդող ուժի ուղղությանը , ապա տվյալ ուժը բացասական աշխատանք է կատարում, որը հավասար գործադրված ուժի և անցած ճանապարհի արտադրյալին՝ վերցրած «մինուս»նշանով.
A = –Fs։
3. Եթե մարմնի արագության ուղղությունն ուղղահայաց է ուժի ուղղությանը , ապա այդ ուժը աշխատանք չի կատարում.
A = 0։
A = Fs բանաձևը ցույց է տալիս, որ ինչքան մեծ են ազդող ուժը և նրա ուղղությամբ մարմնի անցած ճանապարհը,
Աշխատանք կատարելու համար անհրա ժեշտ է երեք պայման.
ա) մարմնի վրա պետք է ազդի որոշակի ուժ,
բ) մարմինը այդ ուժի առկայությամբ պետք է շարժվի,
գ) մարմնի շարժման ուղղությունը պետք է ուղղահայաց չլինի ուժի ազդման ուղղությանը։ Եթե այս պայմաններից թեկուզ մեկը չի կատարվում, ապա աշխատանքը հավասար է զրոյի։
ՄՀ-ում աշխատանքի միավոր է ընդունված մեկ ջոուլը (1 Ջ)։ 1 Ջ-ը 1 Ն ուժի կատարած աշխատանքն է, երբ մարմինն այդ ուժի ազդման ուղղությամբ անցնում է 1 մ ճանապարհ։ Միավորն այդպես է կոչվել ի պատիվ անգլիացի գիտնական Ջեյմս Ջոուլի.
1 Ջ = 1 Ն · մ:
Աշխատանք կատարելու արագությունը բնութագրվում է հզորություն կոչվող ֆիզիկական մեծությամբ։ Հզորությունը ցույց է տալիս, թե ինչ աշխատանք է կատարվում միավոր ժամանակում։
հզորությունը որոշելու համար անհրաժեշտ է աշխատանքը բաժանել այն կատարելու ժամանակամիջոցին.
  հզորություն = աշխատանք / ժամանակամիջոց
կամ
N=A/t
որտեղ N-ը հզորությունն է, A-ն` աշխատանքը, t-ն` ժամա նակամիջոցը։
ՄՀ-ում հզորության միավորը մեկ վատտն է (1 Վտ)։ Հզորությունը 1 Վտ է, եթե 1 վ-ում կատարվում է 1 Ջ աշխատանք.
1 Վտ = 1 Ջ/վ։

Աշխատանքը որոշելու համար անհրաժեշտ է հզորու-
թյունը բազմապատկել այդ աշխատանքը կատարելու
համար ծախսված ժամանակամիջոցով։
A = Nt։

Ուժի ուղղությունը կամ մեծությունը փո խելու համար 
կիրառ վող մեխանիկական սար քերը կոչվում են պարզ 
մեխանիզմներ։

Մեխանիզմի միջոցով ուժի շահում ստանալով՝ մենք նույն քան անգամ կորցնում ենք ճանապարհի մեջ (այսինքն՝ ճանապարհը երկարացնում ենք) և հակառակը (ճանա պարհը կարճացնելու համար պետք է ուժը մեծացնել)։
Այս օրենքը կոչվում է մեխանիկայի «ոսկի կանոն»։


Комментариев нет:

Отправить комментарий