ՊԻՆԴ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՀԵՂՈՒԿՆԵՐԻ ԵՎ ԳԱԶԵՐԻ ՃՆՇՈՒՄԸ

Մակերևույթին ուղղահայաց ազդող ուժը կոչվում է ճնշման ուժ։Ճնշման ուժը չպետք է շփոթել ճնշման հետ։ Ճնշումը ֆիզիկական մեծություն է, որը հավասար է տվյալ մակերևույթի վրա գոր ծա դրված ճնշման ուժի և ճնշման մակերեսի հարա բերությանը՝
P=F/S
որտեղ p-ն ճնշումն է, F-ը՝ ճնշման ուժը, S-ը՝ ճնշման մակերեսը։

ճնշումը որոշելու համար անհրա ժեշտ է ճնշման ուժը բաժանել մակերևույթի այն մակերեսի վրա, որը ճնշման է ենթարկվում։Գործադրված միևնույն ուժի դեպքում ճնշումը մեծ է այն ժամանակ, երբ մակերեսը փոքր է, և հակառակը՝ ինչքան մեծ է մակերեսը, այնքան ճնշումը փոքր է։Այն դեպքերում, երբ ճնշման ուժը մարմնի մակերևույթին գտնվող բեռի կշիռն է (F = P = mg), մարմնի կողմից գործադրվող ճնշումը կարելի է որոշել հետևյալ
բանաձևով.
p=m*g/s
Եթե հայտնի են p ճնշումը և S մակերեսը, ապա կարելի է որոշել ճնշման F ուժը։ Դրա համար ճնշումը պետք է բազմապատկել մակերեսով՝
 F = p · S
Ճնշման ուժը (ինչպես և ցանկացած այլ ուժ) չափվում է նյուտոնով։ Իսկ ճնշումը չափվում է պասկալով։ Մեկ պասկալը (1 Պա) այն ճնշումն է, որն առաջացնում է 1 Ն ճնշման ուժը, երբ ազդում է մակերևույթի 1 մ2 մակերեսի վրա.
1 Պա = 1 Ն/մ2

Բացի պասկալից, գործածվում են նաև ճնշումը չափելու այլ միավորներ՝ հեկտոպասկալ (հՊա), կիլոպասկալ (կՊա) և մեգապասկալ (ՄՊա)։
1 հՊա = 100 Պա, 1 կՊա = 1000 Պա, 1 ՄՊա = 1000000 Պա։

 գազերում ճնշումն առաջանում է անկանոն շարժվող մոլեկուլների բախումների պատճառով:

գազը նույն մեծության ճնշում է գործադրում բոլոր
ուղղություններով։

Եթե գազի զանգվածն ու ջերմաստիճանը մնում են անփոփոխ, ապա գազի ծավալի փոքրացման դեպքում նրա ճնշումը մեծանում է, իսկ ծավալի մեծացման դեպքում՝ փոքրանում:

հեղուկներն ու գազերը իրենց վրա գործադրվող ճնշումը միատեսակ են հաղորդում
բոլոր ուղղու թյուններով։

Հանգստի վիճակում գտնվող հեղուկի կողմից գործադրվող ճնշումը կոչվում է հիդրոստատիկ ճնշում։

Հեղուկի ներ սում ցանկացած խորության տակ հիդ րոստատիկ ճնշումը նույնն է՝ ան-
կախ այն անոթի ձևից, որի մեջ գտնվում է հեղուկը։ Հիդրոստա տիկ ճնշումը հա վասար
է հեղուկի խտության, ազատ անկման արագացման և այն խորության արտադրյալին,
որում դի տարկ վում է ճնշումը։

 հաղորդակից անոթներում համասեռ հեղուկի ազատ մակերևույթները գտնվում են նույն մակարդակի վրա։

 տարբեր խտության հեղուկներ պարունակող հաղորդակից անոթներում մեծ խտություն ունեցող հեղուկի սյան բարձրությունը պետք է փոքր լինի փոքր խտություն ունեցող հեղուկի սյան բարձրությունից։

Երկրագունդը շրջապատող գազային թաղանթը կոչվում է մթնո լորտ։ Երկրագնդի մթնոլորտը կազմող գազերի խառնուրդն ընդուն ված է անվանել օդ։ Օդի բաղադրության մեջ մտնում են ազոտ (78 %), թթվածին (21 %) և որոշ այլ գազեր (1 %)։

Երկրագնդի մթնոլորտի կողմից նրա վրա գտնվող մարմինների վրա գործադրվող ճնշումը կոչվում է մթնոլորտային ճնշում։

մթնոլորտային ճնշումը հավասար է սնդիկի սյան ճնշմանը.
pմթն = pսնդիկ։

չափել մթնոլորտային ճնշումը սնդիկի սյան համապատասխան բարձրությամբ (սովորաբար արտա հայտ վում է միլիմետրերով)։

հեղուկներն ու գազերը իրենց վրա գործադրվող ճնշումը միատեսակ են հաղորդում բոլոր
ուղղություններով։     Պասկալի օրենք

Բնակչությանը, ինչպես նաև գործարաններին, ֆաբրի կաներին և զանազան լրտադրական այլ միավոր ներին ջուր մատակարարող ինժեներական կառույցները

կոչվում են ջրմուղ։

Հաղորդակից անոթներում համասեռ հեղուկի ազատ մակերևույթները գտնվում են նույն մակարդակի վրա։

մեծ խտություն ունեցող հեղուկի սյան բարձրությունը պետք է փոքր լինի փոքր խտություն ունեցող հեղուկի սյան բարձրությունից։

մարմնի արտամղած ջրի քանակը կշռում է ճիշտ այնքան, որքան իր կշռից կորցնում է
հեղուկի մեջ սուզված մարմինը։

Հեղուկի մեջ ընկղմված մարմնի վրա ազդող դուրս հրող ուժը հավասար է այդ մարմնի կողմից արտամղված հեղուկի կշռին։ Այս օրենքը հայտնաբերել է Արքիմեդը, և այդ պատ-
ճա ռով այն կոչվում է Արքիմեդի օրենք։

Հանգստի վիճակում գտնվող հեղուկի (կամ գազի) մեջ սուզված ցանկացած մարմնի վրա այդ հեղուկի (կամ գազի) կողմից ազդում է դուրս հրող ուժ, որը հավասար է հեղուկի (կամ գազի) խտության, հեղուկի (կամ գազի) մեջ մարմնի սուզված մասի ծավալի և ազատ անկման արագացման արտադրյալին։

 Որպեսզի հեղուկի մեջ ամբողջովին սուզված մարմինը լողա, անհրաժեշտ է, որ մարմնի խտությունը հա վասար լինի հեղուկի խտությանը։

 Որպեսզի հեղուկի մեջ մասամբ սուզված մարմինը լողա ջրի մակերևույթին, անհրաժեշտ է, որ մարմնի խտությունը հեղուկի խտությունից փոքր լինի։






Комментариев нет:

Отправить комментарий